Բարև

Միացիր մեզ / JS Թիմի Ղեկավար / Ավագ Backend Ծրագրավորող

JS Թիմի Ղեկավար / Ավագ Backend Ծրագրավորող

Դիմեք աշխատանքին

Ղեկավար

Մենք փնտրում ենք JS թիմի ղեկավար՝ մեր թիմի մի մասը լինելու համար: Որպես թիմի ղեկավար դու պատասխանատու ես տեխնիկական ուղղորդման, թիմի կատարողականի և հաջողված լուծումների համար, որոնք համահունչ են բիզնես նպատակներին և շահագրգիռ կողմերի ակնկալիքներին:

Պահանջներ

Առաջնորդել JavaScript ծրագրավորողների թիմին՝ կրթելով և կիսվելով Node.js-ի և JavaScript-ի տեխնիկական փորձով: Ստեղծել համագործակցային միջավայր՝ գիտելիքների ու հմտությունների փոխանակման համար:

Նախագծել, մշակել և զարգացնել ընդլայնվող բարձր արդյունավետությամբ backend համակարգեր, որոնք կծառայեն ընթացիկ և ապագա բիզնես կարիքներին:

Ապահովել բոլոր տեխնիկական գործառնությունների անխափան աշխատանքը և կառավարել նախագծերի տեխնիկական ուղղվածությունը:

Վերահսկել ծրագրի իրականացման ժամանակացույցը, արդյունավետորեն բաշխել ռեսուրսները և ակտիվորեն մասնակցել պլանավորման ընթացքին՝ ծրագրային լուծումների ժամանակին և որակյալ ապահովման նպատակով:

Իրականացնել կոդի մանրակրկիտ վերանայում՝ բացահայտելով դրա բարելավման հնարավորությունները և ապահովել կոդավորման չափանիշների համապատասխանությունը:

Սերտորեն աշխատել շահագրգիռ կողմերի հետ՝ ծրագրի պահանջները մանրամասնորեն ըմբռնելու և դրանք տեխնիկական բնութագրերի վերածելու համար:

Պատասխանատու լինել բոլոր տեխնիկական գործողությունների անխափան աշխատանքի համար:

Իրականացնել 1-to-1 հանդիպումներ և տրամադրել կառուցողական հետադարձ կապ թիմի անդամներին, որը կաջակցի նրանց պրոֆեսիոնալ զարգացմանը:

Լինել տեղեկացված Backend-ի և JavaScript-ի վերջին միտումների մասին:

Հետևել տեխնոլոգիաների վերջին միտումներին։ Կիրառել լավագույն փորձը՝ կոդի որակը և հուսալիությունը բարելավելու նպատակով:

Փորձ

Ավելի քան 6 տարվա աշխատանքային փարձ որպես Javascript մասնագետ՝ լեզվի հնարավորությունների և լավագույն փորձի գիտելիքներով:

Առնվազն 4+ տարվա փորձ Node.js-ում որպես backend-ի ծրագրավորող՝ դրա ճարտարապետության և աշխատանքի օպտիմալացման խորը ըմբռնմամբ:

Ծրագրավորման թիմերի ղեկավարման, կրթման և մասնագիտական զարգացման 2+ տարվա փորձ:

Ծրագրային ապահովման ճարտարապետության և նախագծման սկզբունքների լավ իմացություն:

Վերահսկման կառավարման գործիքների, մասնավորապես Git-ի իմացություն՝ կոդի պահպանման և թիմի անդամների համագործակցության կազմակերպման գործում:

Տվյալների բազայի կառավարման և օպտիմալացման խորը փորձագիտական գիտելիքներ։ MySQL-ի, MongoDB-ի և Elasticsearch-ի հետ աշխատանքի փորձ:

React-ի և դրա էկոհամակարգի իմացությունը շատ ցանկալի է:

Անսարքությունների վերհանման և վերացման բացառիկ հմտություններ՝ խնդիրների լուծմանն ուղորդված տրամաբանական վերլուծական կարողություններով:

Առաջնորդության ուժեղ հմտություններ՝ թիմերի արդյունավետ ղեկավարման փորձով:

Գերազանց միջանձնային հաղորդակցման հմտություններ՝ բոլոր մակարդակներում շահագրգիռ կողմերի հետ արդյունավետ հագործակցության համար:

Արագաշարժ և ճկուն աշխատանքային միջավայրում զարգանալու ունակություն՝ անձնական և մասնագիտական կատարելագործման հանձնառությամբ:

Դիմեք աշխատանքին

Արտոնություններ

Առավելություններ, որոնք տարբերվում են

icon

Յուրաքանչյուր օր ավելի լավը դառնալու հնարավորությունը քոնն է

Հիանալի գործընկերներ, որոնց հետ կարելի է աշխատել և սովորել

Համագործակցություն մրցունակ, զվարճասեր, արկածախնդիր մարդկանց զարմանալի թիմի հետ

Գերհետաքրքիր և դժվարին նախագծեր

Աշխատանքային միջավայր, որը քեզ մեծ փորձ կտա

Քրտնաջան աշխատի՛ր, հանգստացի՛ր ավելի շատ

Ճկուն և հիբրիդային աշխատանքային գրաֆիկ

Վճարվող ազատ օրեր

Հայրության և ծննդաբերության արձակուրդի լրիվ նպաստ

Բժշկական ապահովագրության ամբողջական փաթեթ

icon
icon

Ավելի նվիրված աշխատանք, ավելի մեծ փոխհատուցում

13-րդ աշխատավարձ

Աշխատավարձը՝ որպես կանխավճար

Բացառիկ դեպքերում տրամադրվող արձակուրդ

Եկամտային հարկ եւ դրոշմանիշային վճար

Սովորիր քրտնաջան, աշխատիր հեշտ

Կրթության հնարավորություն՝ անհատական բյուջե

Ներքին վերապատրաստման և զարգացման ծրագրեր

Ֆիզիկական եւ հոգեբանական առողջություն

Ուսումնական արձակուրդ

icon

Աշխատել, խաղալ, ուտել․․․

Ամբողջովին համալրված խոհանոց

Խաղերի գոտի՝ բիլիարդ, համակարգչային խաղեր և այլ զվարճանքի ծրագրեր

Ներթիմային ժամանց

Եվ շատ այլ առավելություններ…

arrow

Օնբորդինգ

Գիտեի՞ք, որ գործատուների 93%-ը գտնում է, որ լավ մշակված օնբորդինգը՝ կազմապերպությունում աշխատակցի ինտեգրման հարցում ամուր դեր է խաղում։ Sceon-ում այս հարցին մոտեցել ենք ամենայն պատասխանատվությամբ։ Մեր օնբորդինգի գործընթացը մանրակրկիտ մշակված է ու արտացոլում է կորպորատիվ մշակույթը, արժեքները և ռազմավարությունը։ Sceon-ում հաջողված օնբորդինգի համար ընտրված մոդեը կոչվում է 4C:

benefits_clarification

Պարզաբանում

Սահմանել նոր աշխատողի Դերն ու Պարտականությունները:

benefits_culture

Մշակույթ

Sceon-ի ներկա Առաքելությունը, Տեսլականը և Արժեքները:

benefits_compliance

Համաձայնագիր

Ներկայացնել Sceon-ի Քաղաքականությունը և Ընթացակարգերը:

benefits_connection

Հաղորդակցում

Ստեղծել հիմք հետագա համագործակցության համար Sceon-ի շրջանակներում:

Չե՞ս գտել քո երազանքների հաստիքը, բայց ցանկանու՞մ ես միանալ մեզ։

Լրացրու՛ ձևը և մենք կօգնենք քեզ

time-image