Բարև

Օգտագործման Պայմաններ

Վերջին թարմացումը. 01.03.2024

Բարի գալուստ Sceon։ Սույն օգտագործման պայմանները, սահմանում են Կայքի այցելուների և օգտատերերի կողմից Կայքի օգտագործման պայմանները և կարգը։ Կայքի օգտագործումից առաջ խնդրում ենք ուշադիր կարդալ սույն պայմանները:

1. Համաձայնություն Օգտագործման Պայմաններին

Այցելելով Կայք, դուք տալիս եք ձեր համաձայնությունը և պարտավորվում եք հետևել սույն օգտագործման պայմաններով նախատեսված դրույթներին։ Պայմաններում առկա դրույթների անհամաձայնության կամ մասնակի համաձայնության դեպքում խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը։

2. Հեղինակային Իրավունքներ

Կայքում զետեղված ամբողջ տեղեկատվությունը, ներառյալ տվյալները, տեքստը, գրաֆիկական պատկերները, ապրանքային նշանները, նկարները, ձայնային հոլովակները և ծրագրային ապահովումը հանդիսանում է Sceon-ի սեփականությունը, որը պաշտպանված է հեղինակային իրավունքից բխող օրենսդրությամբ սահմանված նորմերով։

3. Օգտատիրոջ Հաշիվներ

Կայքից օգտվելու համար օգտահաշվի առկայությունը պարտադիր չէ։ Կայքի այցելուները Կայքի ամբողջական ծառայություններից օգտվելու նպատակով՝ համապատասխան գրանցում անցնելուց հետո, կարող են ստեղծել օգտահաշիվ։ Օգտահաշվի ստեղծման դեպքում օգտատերը պարտավորվում է տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն։ Օգտահաշվի ստեղծման ժամանակ օգտատիրոջից կարող է պահանջվել ստեղծել մուտքանուն և գաղտնաբառ։ Օգտատերը պարտավոր է պահպանել մուտքանվան և գաղտնաբառի գաղտնիությունը, ինչպես նաև զերծ պահել երրորդ անձանց չարտոնագրված մուտքը օգտահաշիվ։

Չարտոնագրված մուտքի կամ դրա վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում օգտատերը պարտավոր է անմիջապես տեղեկացնել Կայքի ադմինիստրատորին։ Sceon-ը իրավունք ունի դադարեցնել, կասեցնել օգտատիրոջ հաշիվը, սահմանափակել Կայքի հասանելությունը առանց տեղեկացնելու օգտատիրոջը։ Sceon ընկերությունը պատասխանատվություն չի կրում օգտատիրոջ օգտահաշվի չարտոնագրված մուտք գործելու հետևանքով առաջացած վնասների համար։

Արգելափակված Օգտատերեր

Sceon-ը իրավունք ունի մասնակի կամ ամբողջական արգելափակել օգտատիրոջը, կամ Կայքի այցելուի մուտքը Կայք հետևյալ դեպքում, եթե նա կամ նրանք՝

Անձամբ կամ այլ անձանց միջոցով իրականացրել են օրենսդրությանը հակասող ցանկացած հակաիրավական գործունեություն։

Խախտել են ՀՀ օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրով նախատեսված նորմերը։

Խախտել են այլոց հեղինակային իրավունքները։

Կատարել են գործողություններ, որոնք ուղղված են այլ անձանց հալածելու, թիրախավորելու, վիրավորելու, զրպարտելու, խտրականության ենթարկելու, ելնելով անձի սեռական, կրոնական, էթնիկական, ռասայական, տարիքային, ազգության, հաշմանադամության պատճառով։

Տրամադրել են կեղծ կամ մոլորեցնող տեղեկություն։

Վերբեռնել կամ փոխանցել են վիրուսներ կամ ցանկացած այլ տեսակի վնասակար կոդ, որը կօգտագործվի կամ կարող է օգտագործվել որևէ կերպ, որը կազդի ծառայության կամ հարակից որևէ Կայքի, այլ կայքերի կամ ինտերնետի ֆունկցիոնալության կամ գործունեության վրա։

Հավաքել կամ հետևել են այլ անձանց անձնական տվյալներին։

Իրականացվել է spam, phish, pharm, pretext, spider, crawl, կամ scrape։

Հետապնդել է բարոյազուրկ կամ անպարկեշտ նպատակներ։

5. Պատասխանատվություն

Sceon ընկերությունը, նրա տնօրինությունը, պաշտոնատար անձիք, աշխատակիցները, մասնաճյուղերը, գործակալները, կապալառուները, փորձաշրձան անցնող անձիք, մատակարարները, ծառայություն մատուցողները, այլ փոխկապակցված անձինք, ընկերության անունից լիազորված անձիք, որևէ պատասխանատվություն չեն կրում Կայքի օգտագործման հետևանքով պատճառված վնասնի համար։

6. Կարգավորող Օրենսդրությունը

Սույն օգտագործման պայմանները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, դրանք կարող են թարգմանվել այլ լեզուներով։ Այլ լեզուների միջև եղած հակասությունների դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին։

Հետադարձ կապ

Օգտագործման պայմաններին առնչվող հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ [email protected] էլեկտրոնային փոստին նամակ ուղարկելու միջոցով։

handshake-pink

Շնորհակալություն Sceon ընտրելու համար։

Կոնտակտային տվյալներ

hand