Sceon-ում մենք հավատում ենք, որ Agile մեթոդաբանությամբ ծրագրային ապահովման մշակումը թույլ է տալիս ծրագրավորման թիմերին մաքսիմալ կենտրոնանալ պրոդուկտների բիզնես արժեքի արագ առաքման վրա՝ ապահովելով վերջիններիս ֆունկցիոնալ և տեխնիկական անընդհատ զարգացում: Արդյունքում Agile մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս կազմակերպություններին զգալիորեն նվազեցնել ծրագրային ապահովման մշակման հետ կապված ընդհանուր ռիսկերը և կորուստները:
Ծրագրային ապահովման Agile մշակումը թույլ է տալիս ապահովել պրոդուկտի սկզբնական բիզնես արժեքի արագ ստացում՝ պլանավորման և հետադարձ կապի գործընթացի շարունակական կիրառման միջոցով։ Արդյունքում մենք կարողանում ենք ապահովել բիզնես արժեքի մաքսիմալ աճ՝ ծրագրային ապահովման մշակման ցիկլերի ընթացքում:
Իտերատիվ պլանավորման և հետադարձ կապի ցիկլերի միջոցով՝ մեր ծրագրավորման թիմերը կարողանում են շարունակաբար համապատասխանացնել մշակվող ծրագրային ապահովումը առկա բիզնես պահանջների հետ, նույնիսկ վերջիններիս հաճախակի փոփոխման դեպքում։
Նախագծերի առաջընթացը և ժամանակացույցը առավել ճշգրիտ ստանալու համար մենք հիմք ենք ընդունում փաստացի (արդեն) մշակված ծրագրային ապահովումը։
Ի վերջո, հետևելով բիզնես պրոցեսների Agile կազմակերպման սկզբունքներին մեզ հաջողվել է ստեղծել ծրագրային ապահովման մշակման մեթոդաբանություն, որը թույլ է տալիս էֆեկտիվորեն լուծել մեր հաճախորդների բիզնես կարիքները։
Agile-ը նախագծերի կառավարման և ծրագրային ապահովման մշակման մոտեցում է, որն օգնում է թիմերին մաքսիմալ արագ ապահովել բիզնես արժեքի տրամադրումը հաճախորդներին: Դրան հասնելու համար մենք օգտագործում ենք Scrum կամ Kanban մեթոդաբանությունները։
Մենք հավատում ենք, որ հաջողության հասնելու գրավականը՝ Agile Manifesto-ի արժեքներին և սկզբունքներին հետևելն է:
Նախկինում ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող թիմերը կարևոր էին համարում միայն իրենց ծրագրային ապահովման ստեղծման համար հնարավոր լավագույն գործիքների կամ գործընթացների կիրառման վրա: Agile Manifesto-ն առաջարկում է, որ թեև այդ ամենը կարևոր է, բայց գործընթացների հետևում կանգնած մարդիկ զգալիորեն ավելի կարևոր են:
Մենք հավատում ենք, որ մեր հաջողության բանալին դա թիմում մարդկանց ճիշտ խումբ ունենալն է: Սխալ ձեռքերում եղած լավագույն հնարավոր գործիքներն անարդյունավետ են: Թերևս ավելի կարևոր է այն, թե ինչպես են այդ անհատները շփվում միմյանց հետ: Թիմի անդամների միջև փոխազդեցությունն այն է, ինչը մեզ օգնում է համագործակցել և լուծել ծագած ցանկացած խնդիր:
Նախկինում ծրագրային ապահովման մշակողները տարիներ էին ծախսում մանրամասն փաստաթղթավորում ստեղծելու համար և դա արվում էր նույնիսկ նախքան նրանք մեկ տող կոդ կգրեին: Չնայած նրան, որ փաստաթղթերը վատ բան չեն, գալիս է մի պահ, երբ դուք պետք է կենտրոնանաք ձեր հաճախորդներին աշխատող ծրագրային ապահովում տրամադրելու վրա:
Agile Manifesto-ն ամենաբարձր առաջնահերթություն է սահմանում հաճախորդներին ծրագրային ապահովում տրամադրելը։ Դա չի նշանակում, որ մենք փաստաթղթեր չենք ստեղծում, դա նշանակում է, որ մենք ստեղծում ենք այնպիսի փաստաթղթեր, որոնք արժեք են ներկայացնում և չեն խոչընդոտում թիմի առաջընթացին։
Կար ժամանակ, երբ պայմանագրերը առավել կարևորություն ունեին: Հաճախորդների հետ կազմվում էին պայմանագրեր, որոնք նկարագրում էին ակնկալվող պրոդուկտը։ Արդյունքում, հաճախ հակադրություն կար պայմանագրի մեջ ասվածի, մշակված պրոդուկտի և իրականում հաճախորդի պահանջների միջև։
Agile Manifesto-ի համաձայն՝ շեշտը պետք է դրվի ծրագրային ապահովման իտերատիվ մշակման վրա: Արդյունքում, մենք ստեղծել ենք մեր հաճախորդների հետ հետադարձ կապի շղթա, որպեսզի մշակված ծրագրային ապահովումը աշխատի այնպես, ինչպես սպասվում էր:
Ժամանակին ճանապարհային քարտեզները (Roadmap) ստեղծվում էին և մնում անփոփոխ։ Սակայն անընդհատ փոփոխվող պահանջների և առաջնահերթությունների աշխարհում ստատիկ ճանապարհային քարտեզի մոտեցումն անարդյունավետ էր, այդ պատճառով էլ ճանապարհային քարտեզները հնացան:
Ահա թե ինչու Agile Manifesto-ն առաջարկում է, որ ծրագրային ապահովման թիմը պետք է հնարավորություն ունենա մանևերելու ունենալով ճկուն ճանապարհային քարտեզ։ Դինամիկ ճանապարհային քարտեզը կարող է փոխվել եռամսյակից եռամսյակ, երբեմն նույնիսկ ամսից ամիս, և մեր Agile թիմերը կարողանում են հետևել այդ փոփոխություններին:
Հաղորդակցություն թիմի անդամների, ղեկավարության և այլ թիմերի միջև փոփոխությունները քննարկելու համար:
Ռետրոսպեկտիվներ, որտեղ թիմի անդամները քննարկում են, թե ինչն էր լավ, ինչը վատ, և ինչը բարելավման կարիք ունի:
Հարմարվողականություն, աշխատելու ճկուն ձև, երբ նախագծերը պահանջում են արագ, անսպասելի փոփոխություններ:
Ինքնակազմակերպվող և ինքնաբավ աշխատանքի եղանակներ, որոնք թիմերին թույլ են տալիս բացահայտել առաջադրանքներ և բարդության գնահատականներ տալ:
Համագործակցություն և անկախ կառավարում թիմի անդամների միջև՝ ծրագրային ապահովման մշակումը բարելավելու համար։
|