Բարև

ինչ ենք մենք անում

Առաջնահերթ՝ գաղափարը

մենք առաջարկում ենք նորարարական լուծումներ ամենադժվար բիզնես առաջադրանքների համար

End-to-End լուծումներ

Մեր հիմնական նպատակն է գոհացնել մեր բիզնես հաճախորդներին՝ համոզվելով, որ նախագծի վերջում նրանք կունենան ոչ միայն աշխատող ծրագրային ապահովում, այլև կհասնեն իրենց բիզնես նպատակներին:

Մենք իրականացնում ենք մեր նախագծերի մեծ մասը՝ պրոդուկտի բացահայտումից մինչև մշակում:

Պրոդուկտի բացահայտում / Product Discovery

Պրոդուկտի բացահայտում / Product Discovery դա այն գործողությունների համալիրն է, որոնք թույլ են տալիս հասկանալ որոնք են մեր հաճախորդների պահանջները, կարիքները և ցանկությունները։

  • Պրոդուկտի բացահայտման հարցազրույցներ / Product Discovery Interviews

    Այս հարցազրույցները շատ կարևոր են հաճախորդների կարիքները, կարծիքները, խնդիրները և շարժառիթները հասկանալու համար:

  • Հաճախորդների ուղղու քարտեզագրում / Customer Journey Mapping

    Նպատակն է վիզուալ կերպով ներկայացնել հաճախորդի փորձառնությունը պրոդուկտի հետ առնչվելիս։

  • User Story քարտեզագրում / User Story Mapping

    Այն օգնում է Agile թիմերին որոշել, թե ինչն է հարկավոր մշակել և վիզուալ կերպով տեսնել ինչպես են պրոդուկտի կոմպոնենտները համապատասխանում միմյանց: Այն հնարավորություն է տալիս իրականացնել հաճախորդակենտրոն քննարկումներ, կազմակերպել և ճիշտ կերպով սահմանել առաջնահերթությունները պրոդուկտի իտերատիվ մշակման նպատակով։

  • Wireframing

    Դա գործընթաց է, երբ դիզայներները նախագծում են պրոդուկտի կառուցվածքը և պատկերների միջոցով բացատրում պրոդուկտի հնարավրություններից օգտվելու տրամաբանությունը։ Այս գործընթացը թույլ է տալիս թիմերին և շահառուներին նախագծել օպտիմալ և օգտատերերի վրա կենտրոնացած նախատիպեր և պրոդուկտներ:

  • MVP սահմանում

    Գործընթացի նպատակն է սահմանել պրոդուկտի հիմնական գործառույթները և կարևոր, նվազագույն հատկանիշները՝ նպատակ ունենալով ստուգել, ​​թե թիրախային լսարանը ինչպես կարձագանքի դրան:

  • Նախատիպավորում / Prototyping

    Այն փորձարարական գործընթաց է, երբ դիզայներական թիմերը անկացնում են գաղափարները թղթից թվային տարբերակի: Նախատիպերը կարող են լինել տարբեր աստիճանի մանրամասնության՝ դիզայնի գաղափարները պատկերացնելու և օգտագործողների վրա փորձարկելու համար: Նախատիպերի միջոցով հնարավոր է դառնում կատարելագործել և ստուգել դիզայնը, նպատակ ունենալով թողարկել ճիշտ պրոդուկտներ:

  • Օգտագործողի ինտերֆեյսի դիզայն / User Interface Design

    Օգտատիրոջ ինտերֆեյսի ձևավորումը դա պրոդուկտի տեսքի և օգտատերերի փորձի ձևավորման գործընթաց է:

Պրոդուկտի տրամադրում / Product Delivery

Պրոդուկտի տրամադրումը / Product Delivery դա գործընթացների և միջոցառումների համալիրն է, որը մենք իրականացնում ենք պրոդուկտը մշակելու, թողարկելու և հետագայում սպասարկելու նպատակով։

  • Ճանապարհային քարտեզի ձևավորում / Roadmap formation

    Նրա նպատակն է պլանավորել մոտ ապագայում պրոդուկտի զարգացումը՝ հիմնված պրոդուկտի ռազմավարության վրա: Ճանապարհային քարտեզը պարունակում է պրոդուկտի ակնկալվող նոր հնարավորուոթյունների (features) ցանկը իրենց տրամադրման ամսաթվերով:

  • Ծրագրային ապահովման Agile մշակում

    Ծրագրային ապահովման Agile մշակումը դա ծրագրային ապահովման մշակման գործընթաց է, որը հիմնված է Agile սկզբունքների և արժեքների վրա՝ Scrum, Kanban կամ այլ Agile մեթդաբանության միջոցով:

Շարունակական բացահայտում և տրամադրում/ Continues Discovery & Delivery

Շարունակական բացահայտում և տրամադրում/ Continues Discovery & Delivery մեր համոզմունքն է, որ լավ պրոդուկտները պետք է պարբերաբար թարմացվեն և կատարելագործվեն՝ հիմնվելով վերլուծական տվյալների, հաճախորդների կարծիքների, առաջարկների և բարելավումների վրա:

  • Դիզայն Sprint

    Այն հնգօրյա գործընթաց է` կարևոր բիզնեսի հարցերին պատասխանելու (առաջարկները ստուգելու) համար: Այն իրականցվում է հաճախորդների կողմից՝ առաջարկների դիզայնի և նախատիպերի փորձարկման միջոցով: Այս վարժությունը մշակվել է Google Ventures-ում և հանդիսանում է բիզնես ռազմավարության, նորարարության, վարքագծային գիտության, դիզայն մտածողության խառնուրդ՝ փաթեթավորված մեկ գործընթացում:

  • Օգտագործելիության փորձարկում / Usability testing

    Նպատակն է օգտագործողների կողմից փորձարկել պրոդուկտը կամ ծառայությունը։ Սովորաբար, փորձարկման ընթացքում մասնակիցները փորձում են կատարել որոշակի առաջադրանքներ, մինչդեռ դիտորդները դիտում են, լսում և նշումներ կատարում: Արդյունքում բացահայտվում են տարբեր տեսակի օգտագործելիության խնդիրներ, հավաքվում են որակական ու քանակական տվյալներ և որոշվում մասնակիցների գոհունակությունը պրոդուկտից:

  • A/B թեստավորում

    Նաև հայտնի է որպես բաժաման թեստավորում, վերաբերում է պատահական փորձարկման գործընթացին, որտեղ փոփոխականի երկու կամ ավելի տարբերակներ (վեբ էջ, էջի տարր և այլն) ցուցադրվում են պրոդուկտի օգտագործողների տարբեր խմբերին։ Նպատակն է՝ որոշել, թե որ տարբերակն է առավելագույն ընդունելի և ցանկալի բիզնես տեսանկյունից:

Պատրա՞ստ ես ընդունել մարտահրավերները մեզ հետ:

Ստուգի՛ր թափուր աշխատատեղերըմեզ միանալու համար
pixel-arrow logo

|